▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեդի Գագան` հաշմանդամի սայլակին

Ամերկիացի երգչուհի Լեդի Գագան վիրահատվել է:  Հետազոտություններից պարզ է դարձել, որ նրա մոտ կոնքային հատվածի հոդի պատռվածք է և պետք է շտապ վիրահատել:

Վիրահատության  մասին լուրը  երգչուհին հայտնել է իր պաշտոնական էջում` երախտագիտություն հայտնելով իր երկրպագուներին աջակցության համար: 

Նա նշել է, որ ամեն ինչ  շատ արագ է տեղի ունեցել, իսկ մինչ վիրահատությունը նա մտածել է իր երկրպագուների հետ պատահած դեպքերի մասին, որոնց մասին վերջիններս կիսվել են երգչուհու հետ: «Եթե դուք կարողացել եք,  ես էլ կկարողանամ»,-գրել է Լեդի Գագան:

Ավելի վաղ երգչուհին վնասվածքի պատճառով ստիպված է եղել չեղյալ համարել  Born This Way Ball համերգաշարը: «Հուսով եմ`  ինձ կներեք, չնայած` ինքս ինձ չեմ կարողանում ներել»,- Թվիթերի իր  էջում գրել է Գանան:

Լեդի Գագան ստիպված  կլինի  երկար ժամանակ տեղաշարժվել հաշմանդամի սայլակի օգնությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին