▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լազերային երիտասարդացման մասին բոլոր մանրամասները՝ մասնագետից

Լազերային երիտասարդացման գերժամանակակից տեխնոլոգիա, որն արդեն կիրառվում է նաև Հայաստանում: Այս մեթոդի իրականացման, առավելությունների, առանձնահատկությունների, սահմանափակումների ու արդյունքների մասին զրուցեցինք Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-մաշկաբան Գոհար Չոբանյանը:

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում լազերային երիտասարդացումը:

- Լազերային երիտասարդացումը մաշկի տարիքային փոփոխությունների դեմ պայքարում թերևս ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը հնարավորություն է տալիս արագ և անվնաս ձերբազատվել այնպիսի խնդիրներից ինչպիսիք են` պիգմենտային բծերը, մաշկի վաղաժամ ծերացումը, ակնեի հետևանքով առաջացած մաշկի անհարթությունները և այլն: Լազերային երիտասարդացման գործողությունը կատարվում է հատուկ լազերային սարքի օգնությամբ, որի արդյունավետության գաղտնիքը հին մաշկի միկրոտեղամասերի հեռացումն է և դրանից հետո վնասված տեղամասերի վերականգնումը։ Լազերային երիտասարդացման ժամանակ կետ-կետ մշակվում են վերնամաշկի միկրոտեղամասերը, ինչի արդյունքում ունենում ենք թարմ և առողջ մաշկ։ Հեռացնելով եղջերացված շերտը սկսվում է նոր բջիջների ակտիվ սինթեզ` ինչի արդյունքում մաշկը  դառնում է զգալիորեն երիտասարդ։ Վերնամաշկի և մաշկի բջիջների հետ սկսում են սինթեզվել նաև կոլագենի և էլաստինի նրբաթելերը, որոնք ապահովում են մեր մաշկի տոնուսն ու առաձգականությունը։ Տվյալ միջամտությունը մաշկի մաքրման վերահսկելի, անվտանգ միջոց է բարդությունների նվազագույն ռիսկով և չի պահանջում վերականգնման երկար շրջան։ Այս լազերային համակարգն այսօր համարվում է իսկական շրջադարձ և ոսկե ստանդարտ էսթետիկ բժշկության մեջ։ Ներկայումս տվյալ սարքն օգտագործվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, իսկ դրանով բուժման կուրս անցել են շուրջ 400 հազար այցելուներ։

Ի՞նչ արդյունքների կարելի է հասնել լազերային երիտասարդացմանը դիմելով:       

- Վստահ կարող եմ ասել, որ արդյունքները միշտ գոհացնող են: Այստեղ կարևոր է թե այցելուն ինչ արդյունք է ակնկալում և որքան ժամանակ կարող է տրամադրել տվյալ միջամտությունն իրականացնելու համար: Որպես կանոն տարիքային փոփոխության հետևանքով առաջացած էսթետիկ բնույթի խնդիրներըը հնարավոր է լինում շտկել 3-5 այցելության ընթացքում։  

Ի՞նչ հակացուցումներ ունի երիտասարդացման այս մեթոդը:    

-  Ինչպես և ցանկացած բժշկական միջամտություն, այնպես էլ մաշկի լազերային երիտասարդացնումն ունի հակացուցումներ, որոնցից են`մաշկի ծածկույթի վնասվածքները, սրման փուլում գտնվող մաշկի բորբոքային հիվանդությունները, հղիությունը։ Խալերի առկայությունն այստեղ հակացուցում չի հանդիսանում, քանի որ լազերային երիտասարդացման գործողությունը կատարելիս դրանք շրջանցվում են։

 

 

Ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում դիմել երիտասարդացման այս մեթոդին:       

- Լազերային երիտասարդացման պրոցեդուրան խորհուրդ է տրվում կատարել 30 տարեկանից հետո` մաշկի տարիքային փոփոխությունների նախականխման և շտկման նպատակով: Այն իրականացվում է ըստ խնդրի և բժշկի ցուցման:

Ի՞նչ առավելություններ ունի այս մեթոդը ի տարբերություն շուկայում առաջարկվող այլ երիտասարդացնող մեթոդների:           

- Սովորաբար որքան էլ, որ կիրառվող մեթոդը լինի գերժամանակակից և առանձնահատուկ  այնուամենայնիվ արդյունքը պայմանավորված է միշտ մասնագետի համապատասխան գիտելիքներով, հմտությամբ, և ապա նոր եզակի մեթոդների կիրառմամբ, քանր ոը յուրաքանչյուր խնդրի լուծման համար անհրաժեշտ է ցուցաբերել համապատասխան մոտեցում: Տվյալ լազերային մեթոդը ոչ վիրահատական ազդեցության բացառիկ տեխնոլոգիա է, որի շնորհիվ կարելի է լուծել ոչ միայն կոսմետիկ բնույթի թերությունները, այլ նաև բարելավել մաշկի ռելիեֆը լուրջ թերությունների դեպքում, այդ թվում նաև հարթել հետվիրահատական սպիերը կամ պիգմենտավորված գերձգվածքների ցանցը, ինչը հնարավոր չէ անել և ոչ մի կոսմետիկ քսուկի միջոցով:

Ի՞նչ հաճախականությամբ պետք է դիմել այս միջամտությանը:    

- Որպես կանոն միջամտությունն իրականացվում է 14 օրը մեկ ինտերվալով, սակայն մենք գործ ունենք մարմնի շատ կարևոր մի հատվածի` դեմքի հետ, այդ իսկ պատճառով միջամտությունների քանակը որոշվում է այցելուի մաշկի և խնդրի առանձնահատկություններից ելնելով:

Ինչպիսի՞ խնամք է անհրաժեշտ տվյալ միջամտությունն իրականացնելուց հետո:   

- Լազերային երիտասարցման միջամտությունից հետո տնային պայմաններում մաշկի հետագա խնամքը մշակվում է անհատապես` կախված այցելուի տարիքից, լուծվող էսթետիկ խնդիրներից և մաշկի վիճակից։ Մասնագիտական աջակցությունն այստեղ շատ կարևոր է` իրականացնելու համար տնային պայմաններում մաշկի ճիշտ խնամք ։ Սովորաբար միջամտությունից հետո նշանակվում է մաշկի ինտենսիվ խոնավեցում և վերականգնում` կանխելով նրա գոլորշիացումը, կանոնավորում են ճարպի և PH-ի հաշվեկշիռը, չեզոքացնում են ազատ ռադիկալները, ակտիվացնում կոլագենի, էլաստինի և հիալուրոնաթթվի սինթեզը, հյուսվածքներին վերադարձնելով ձգվածությունն ու խտությունը` պաշտպանում են բորբոքումներից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վերականգնում են վերնամաշկի լիարժեք արգելակիչ ֆունկցիաները, որն անհրաժեշտ է մաշկում ընթացող բոլոր բջջային պրոցեսների համար։

Տարվա ո՞ր ժամանակահատվածում է խորհուրդ տրվում իրականացնել այս պրոցեդուրան

- Լազերային երիտասարդացման պրոցեդուրան խորհուրդ է տրվում իրականացնել ինչպես  աշնանը այնպես էլ գարնանը, երբ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները պասիվ են:

 

Հեղինակ՝

Անի Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին