Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով քննարկել են Սիրիան, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամների ջանքերը այդ երկրում հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Նախարարը եւ պետքարտուղարը նաեւ շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա առիթով եւ ընդգծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանման կարեւորությունը:
Քնարկվել են նաեւ միջազգային հարցեր, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներ: