ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախատեսված է Սերգեյ Լավրովի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները եւ համատեղ մամլո ասուլիսը:
Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: