▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավագույն նվերը երեխաներին. տեղի է ունեցել հայկական առաջին սուպերհերոսի մասին կոմիքսի՝ «Վիշապ»-ի շնորհանդեսը

Դեկտեմբերի 30-ին՝ Սինեմա Սթարում, տեղի է ունեցել առաջին հայ սուպերհերոսի մասին պատմող «Վիշապ» կոմիքսի շնորհանդեսը:  Այսուհետև հայկական առաջին սուպերհերոսի մասին կոմիքսը կարելի է ձեռք բերել բոլոր գրախանութներում, որն էլ կարող է դառնալ ամանորյա հրաշալի նվեր 6-ից բարձր բոլոր երեխաների համար:

Нет описания.

«Հայկական առաջին սուպերհերոս ունենալու միտքը ծագել է պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանի և Արման Միտոյանի մոտ, որից հետո նրանց միացել է ArmComedy-ի համեհեղինակ և վարող Նարեկ Մարգարյանը, ով էլ դարձել է կոմիքսի հեղինակը, իսկ նկարիչն Անդրանիկ Ասատրյանն է: Մեր երեխաները հայ սուպերհերոսի անհրաժեշտություն ունեն, առավել ևս, որ  նրանք երկրպագում են օտար սուպերհերոսներին: Հարկ է նաև նշել, որ ի վերջո, մեր առասպելներում էլ գերբնական ուժերը շատ են, մենք էլ հիմնվել ենք վիշապի ուժի գաղափարի վրա և դրանով օժտել մի երիտասարդի, որը բարի նպատակներով փորձում է օգտագործել այն»,-այս մասին Asekose.am հետ զրույցում ասաց «Վիշապի» գործադիր պրոդյուսեր Դավիթ Միրոյանը:

Շնորհանդեսի անցկացումը վստահված է եղել Նարեկ Մարգարյանին: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ կոմիքսներով  միշտ է եղել հետաքրքրված, ավելին՝ առաջին կոմիքսը գրել և նկարել է դեռ 9-10 տարեկանում:

Нет описания.

Նարեկ Մարգարյանի կարծիքով՝ հայ երեխաներից  շատերը պատրաստ են ընդունելու հայ սուպերհերոսին:

«Իհարկե, համաշխարհային ճանաչում ունեցող սուպերհերոսները շատ են, նրանց առաջմղման համար ծախսվում են միլիոնավոր դոլարներ, սակայն մեր հայ «Վիշապը» նույնպես մրցակցային է, քանի որ երեխաները կարդալիս հասկանալու են, որ սուպերհերոսը մեզանից մեկն է, ապրում է Երևանում, գործողությունները, արկածները տեղի են ունենում մեր հարազատ քաղաքում, օրինակ՝  Կասկադում, սուպերհերոսի խնդիրները նույնպես վերցված են մեր կյանքից, ոչ թե Սարդ-մարդու խնդիներն են: Այս առումով՝ կարծում եմ, որ ավելի հետաքրքիր կլինի, որովհետև ավելի հեշտ է ստացվելու նույնականացումը հերոսի հետ, թեպետ չեմ հերքում, որ այդ մեծ անունների հետ մրցելը դժվար է, նույնիսկ ԱՄՆ-ում հեշտ չէ նոր սուպերհերոս ստեղծելը, որովհետև կան լեգենդար սուպերհերոսներ, որոնք արդեն 80 տարի սիրված են»:

Հավելենք, որ «Վիշապ» կոմիքսի գլխավոր հերոսը Հայկն էՆրա կյանքում պարբերաբար տեղի են ունենում իրադարձություններ, որոնց հետևանքով ինքն իրեն դժբախտ է համարում: Այդ դժվարություններին դիմակայելու հարցում նրան օգնում է մտերիմ ընկերը՝ Գոռը, ով ունի հենաշարժողական խնդիրներ և տեղաշարժվում է սայլակով:

Կոմիքսի պրոդյուսերական թիմի մտահղացմամբ՝ հենաշարժողական խնդիրների միջոցով հստակ մեսիջ են հղում երեխաներին, որ չնայած որոշակի սահմանափակումներ ունենալուն՝ կարելի է ապրել լիարժեք կյանքով:

Нет описания.

Нет описания.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին