▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ մարդկանց մասին անիմաստ շատ են խոսում. Սոնա Շահգելդյան

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սոնա Շահգելդյանը շուտով իր հանդիսատեսին կներկայանա միանգամից մի քանի անակնկալներով: Ապրիլի 7-ին երգիչ Սևակ Ամրոյանի հետ նրանք ներկայացնել են իրենց նոր տեսահոլավկը. «Տեսահոլովակը նկարահանվել է  «Սարերի հովին մեռնեմ» շատ գեղեցիկ  ժողովրդական երգի հիման վրա, ու ճիշտ է այն իր բովանդակությամբ ավելի համապատասխանում է հայրենասիրությանը, բայց նրա մեջ եւս սեր կա»,-պատմել է երգչուհին ու նշել, որ տեսահոլավակը փորձել են վերածել փոքրիկ ֆիլմի եւ, ըստ իրեն, այն իր մեջ կկրի հայրենադարձական տարրեր:

Անդրադառնալով վերջերս միանգամից երկու գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներին՝ երգչուհին պատմել է, որ մեծ սիրով է համաձայնվել ու փորք-ինչ բացելով փակագծերը՝ նշել է.

«Առաջակները տարբեր մարդկանց կողմից են ստացվել, բնականաբար բավականին լավ ուսումնասիրելուց հետո ես համաձայնվեցի: Դրանք կլինեն տարբեր հեռուստաընկերությունների եթերում: Որքանով ես եմ տեղյակ՝ ֆիլմերից մեկը հատուկ ամերիահայ հեռուստադիտողի համար է լինելու, իսկ նկարահանման աշխատանքները հավանաբար արդեն մեկ ամսից կսկսենք»: Երգչուհին պատմել է նաեւ, որ չնայած իր դերերը միմյանցից խիստ տարբերվող կլինեն, բայց կունենան մեկ ընդհանրություն՝ երկու դեպքում էլ կկերտի հումորային կերպարներ, իսկ  նման դերերում իրեն տեսնելու ռեժիսորների միտումը երգչուհին կապում է իր տեսակի եւ մինչ այս ներկայացրաց սիրելի գործընկերների նմանակումների հետ: Այն հարցին, թե արդյոք երգչուհին վստահ է դերասանության մեջ իր ուժերի վրա, Սոնան նշել է.

«Ես դեռ մանկուց եմ սիրել դերասանությունը եւ առհասարակ բեմը: Իհարկե, վստահ եմ, որ կարող եմ լավ խաղալ ինձ վստահված դերերը, քանի որ, կարծում եմ, երգիչ-երգչուհիներն էլ են խաղում բեմում, ես սովոր եմ բեմին, նկարահանման հրապարակին ու բացի այդ տեսակով էլ ազատ ու չկաշկանդվող եմ, հուսամ՝ լավ կստացվի ու իմ հանիդսատեսը կսիրի ինձ նաեւ դերասանության մեջ, միաժամանակ ես չեմ մոռանում նաեւ քննադատողների մասին, ու այս հարցում մի բան լավ գիտեմ՝ լավ մարդկանց մասին անիմաստ շատ են խոսում»:

Սոնան զրույցի ընթացքում շեշտել է նաեւ, որ ինչքան էլ սիրի դերասանությունը, միևնույն է, նրա համար երգն առաջնահերթ է.

«Երբեք չեմ թողնի, որ երգս տուժի, ավելին ասեմ, արդեն կան նոր երգեր, ու շատ հնարավոր է, որ այս տարի կայանա իմ երկրորդ մենահամերգը»,- շեշտել է Սոնա Շահգելդյանը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին