▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ էլի, Գագո

«Ես չգիտեմ, թե ով ինչ է ասել կամ ասելու, ես չգիտեմ, թե ով ինչ է ցանկանում կամ ցանկանալու, ես չգիտեմ, թե ովքեր են նախագահ դառնալու ցանկություն հայտնելու, բայց կարող եմ ասել, որ առանց Հանրապետական կուսակցության որոշման և պաշտպանության ոչ ոք չի կարող դառնալ ՀՀ նախագահ»,- այսօր ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա ինձ հարազատ մարդ է, սակայն սա այն դեպքն է, որ նույնիսկ մտերմությունը պետք է անտեսվի ու մի քանի նկատառում հայտնվի:
Ակամայից ուզում ես հարցնել՝ չլինի՞ սահմանադրական փոփոխություններով դրույթ եք ավելացնելու, որ ՀՀ նախագահին ընտրում է ՀՀԿ գործադիր կոմիտեն:
Իսկ իրականում՝ նման հայտարարությունները գավառամտության դրսևորում են, որովհետև Հայասատանի նախագահին պետք է ընտրի ոչ թե որևէ կուսակցություն կամ մարդկանց խումբ, այլ՝ Հայաստանի ժողովուրդն՝ իր քվեով:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին