▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ, ես ի՞նչ անեմ ,որ ինձ հանգիստ թողեք․ ինձ մի լավ հոգեբույժ խորհուրդ տվեք․․․

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ուզում ես քաղաքական էս քաքերից դուրս գաս , ասում են ծախվեց, ուզում ես սուս մնաս մի էշություն գրում են վրովդ , ուզում ես կյանքում էլ բան չխոսաս , ասում են վախեցել ա, միտինգ են անում չես գնում ասում են ժողովրդի կողքին չես,գնում ես ասում են դրանից հետո ինչ լինի դու ես պատասխանատու , ձենտ կտրած աշխատում ես ասում են դե տեղդ տաքա լավ փող ես աշխատում ժողովուրդը սովից մեռնում ա,չես աշխատում տունը նստում ես , ասում են մի տեղից փող ունի ,որ չի աշխատում ու ապրում ա ,որոշում ես սուս մնաս ասում են ձեր խոսքը կարևոր ա մի բան ասեք, ասում ես , ասում են սուս մնա, մնում ես երկրում ասում են գնա ես երկրից դու դավաճան ես , գնում ես ասում են փախավ տաք երկրներ անհայրենիքը , լավ ես ի՞նչ անեմ ,որ ինձ հանգիստ թողեք։

 

ինչ ենք մենք ուզում ով գիտի?

Հ.Գ

Ինձ մի լավ հոգեբույժ խորհուրդ տվեք

Ավելի վաղ, Սոս Ջանիբեկյանն, անդրադառնալով հրապարակումներից մեկին՝ գրել էր․

Այ դեբիլներ , Արցախը բեռ չէր , Արցախի հարցը չլուծած ,Արցախի անկախությունը չճանաչած, Արցախը անտեր թողած , Երևանը իրանց ,հոր դուքյանը սարքած , Պապուս ու Հորս Երևանը ինձնից խլած, իրանց անճաշակ շենքերը սարքածներն էին բեռ ... Հավայի մի խոսացեք, Արցախն ինձնից շատ սիրած չլինեք ... Ու իմ անունը սենց հիմար նյութերում չտենամ էլ , մի սադրեք, թողեք սուս մնամ , տեղից էլ քաքի մեջ եմ ․․․սաղս էլ նույն քաքի մեջ ենք ...

Նենց չի հիմա գոհ եմ ինչ կատարվում ա ... ոբշմ ինձ հանգիստ թողեք արա ... իէ

ես անդհատ որոշում եմ ֆբ-ից ջնջվեմ , դուք անդհատ իմ վրով մի հիմարություն դուրս եք տալիս

կյանքս կերաք , գնացեք ինչ ուզում եք արեք ... Ձեզ էլ թվաց Հեղափոխության ժամանակ սաղս վիզ էինք դրել Արցախը տաինք , հիմա էլ գիտեինք , որ թուրքը սյունիք ա մտնելու՞

Հ.Գ

էդ աբադոկով նկարս էլ դերից ա , նենց չի աբադոկով ֆռֆռում եմ սաղ օրը ,գեղացիներ։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին