Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Կառավարության դիմաց գերիների վերադարձի պահաջով բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև վիճաբանություն և քաշքշուկ սկսվեց։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին։ Նրանց թվում է նաև «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։ Այս պահին ոստիկանները փորձում են ակցիայի մասնակիցներին հեռացնել Կառավարության շենքի դիմացից, քանի որ նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցը։ Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ամիսներ է՝ նստացույց է անում կառավարության շենքի առջև՝ գերիների վերադարձի պահաջով: |