▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ Մաստարայում. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի տարածքում: Առավոտյան անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Մաստարա գյուղի բնակիչ Սևակ Գևորգյանին պատկանող ոչխարի հոտը: Ինչպես Մաստարայից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դիմել է փախուստի, 18-ից ավելի ոչխարներ վրաերթի հետևանքով տեղում սատկել են, իսկ մի մասն էլ վնասվածքներ են ստացել:

 Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Գևորգյանն ու նրա հարազատներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ իրենց միակ հույսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյան են, քանի որ հույս չունեն, որ ոստիկանությունը կհայտնաբերի հանցագործին, որովհետև 2012 թվականին նույն տարածքում անհայտ անձը կամ անձինք առանձնակի դաժանությամբ ծեծի էին ենթարկել իրենց հորը, ով այդ պահին նույն հատվածում ոչխարներ էր արածեցնում: Ծեծի հետևանքով հայրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն, սակայն օրեր անց՝ մահացել: Մինչ այս պահը հանցագործությունը բացահայտված չէ, ինչի համար էլ նրանք ավելի են զայրացել ու սպառնում են ճանապարհը փակել:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին