Արդեն երկու օր է` ԲՀԿ ներսում բավական լարված իրավիճակ է: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության հատուկ նիստին մասնակցել են նաև Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ և երրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանն ու Աբրամ Մանուկյանը: Ու այդ հանգամանքը դուր չի եկել ԲՀԿ ներսում շատերին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ-ականներից մեկն անկեղծացել է. «Եթե ԲՀԿ-ական գործարարները գնացել էին, դա ոչինչ, նրանք քաղաքական դեմք չեն, նրանց նույնիսկ ԲՀԿ-ական չենք համարում: Բայց Արսենյանի ու Մանուկյանի գնալն անընդունելի է, որովհետև եթե Ծառուկյանն անձամբ չի գնում ու խմբակցության անդամներին թողնում է ազատ, պետք է այդքանը հասկանային ու չգնային, մանավանդ որ խմբակցության մեծ մասը չի գնացել այդ նիստին»: Գ. Արսենյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է խմբակցության ներսում իրենց դեմ լարվածության մասին լուրերը: Իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ հայտարարել է. «Այն պատգամավորները, որոնք եղել են Մարզահամերգային համալիրում, դա արել են սեփական որոշմամբ և սեփական պատասխանատվությամբ»:
Լարված իրավիճակ` ԲՀԿ ներսում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet