▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված և անորոշ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ուղևորներին հայտնել են, որ օդանավը վնասվել է

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ  քիչ առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կապ է հաստատել Գայանե Գալոյանը՝ հայտնելով, որ Երևան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 05:30-ին, անհայտ ժամանակով հետաձգվել է: Չվերթի ուղևորների գրանցումը իրականացվել է ժամը 03:30-ին: Տիրում է անորոշություն և անհանգստություն ուղևորների մեջ, քանի որ վերջիններիս հայտնել են, որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է: Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներին ոչ մի տեղեկություն չեն տալիս՝ ե՞րբ կարող է թռչել օդանավը և ընդհանրապես, կիրականացվի՞ արդյոք չվերթը: Նրա խոսքով՝ ուղևորներին կես ժամը մեկ ասում են, թե կես ժամից կթռչեն, սակայն կես ժամից մի քանի ժամ անցել է արդեն:

Առավել մանրամսն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին