▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարս ֆոն Տիերի «Նիմֆոմանուհին»՝ 2014թ-ի լավագույն դանիական ֆիլմ

Լարս ֆոն Տիերի «Նիմֆոմանուհի» էրոտիկ դրաման դարձել է Դանիական կինոակադեմիայի «Ռոբերտ» մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը: «Ռոբերտ» մրցանակաբաշխությունը անցկացվում է 1984թ-ից և դանիացի քանդակագործ Ռոբերտ Յակոբսենի անունով է:Հենց Ռոբերտ Յակոբսենն էլ ստեղծել է մրցանակաբաշխության արձանիկները։Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, որին ներկա է եղել նաեւ ֆիլմի հեղինակը։«Նիմֆոմանուհին» առաջադրվել է 29 անվակարգերից 16-ում եւ արժանացել 8 մրցանակի, այդ թվում՝ լավագույն սցենար, ռեժիսուրա եւ հատուկ էֆեկտներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին