▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լանա Խաչատրյանը՝ հարսանեկան նախապատրաստությունների, հետագա կարիերայի և մեղրամսի մասին

Երգչուհի Լանա Խաչատրյանը պատրաստվում է իր հարսանիքին,որը կկայանա աշնանը:

ASEKOSE.am–ի թղթակիցը երգչուհու հետ խոսեց  հարսանիքի նախապատրաստական ընթացքի և ապրումների մասին:

«Հաճելի հոգսերով եմ ծանրաբեռնված ,սակայն շատ հանգիստ եմ,չեմ պատրաստվում արտասովոր արարողություն կազմակերպել, քանի որ ինձ համար առավել կարևոր այլ արժեքներ կան»:

Այն հարցին,թե ամուսնությունից հետո հնարավո՞ր է, որ չշարունակի իր կարիերան, երգչուհին նշեց.« Հակառակը,ավելի մեծ ջանքերով կսկսեմ աշխատել,և հարսանիքից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Լանան չցանկացավ խոսել մեղրամսի և այլ մանրամասնների մասին.

«Այս ամենը միայն ինձ չի վերաբերվում,իմ կողակիցը հայտնի մարդ չէ և  ցանկանում է հեռու մնալ հանրային քննարկումներից»:

 

Հեղինակ՝

Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին