Դիտեք նաև՝
Վերջին շրջանը բարդ փուլ էր բոլորիս համար: Շատերն են այս մասին խոսում և գրում: Դերասանուհի Իրինա Այվազյանը ևս ասես դեպրեսիայի մեջ լինի:
Նա ինստագրամյան էջում գրառում է կատարել, որը այդպիսի տպավորություն է ստեղծել:
Գրառումը` ստորև.
«09.10.23 / Իմ կյանքի օրագրից
Լացով եմ խոսում, որովհետև առաջին անգամ ուզում եմ ասել՝ հոգնել եմ..
Լացերից, ցավից, ուրախությունից, սիրունից
ու քաղաքից հոգնել եմ..
Բոլոր էմոցիաներս սպառել եմ, որովհետև էնքան հոգնած էի՝ բերքահավաքին չմասնակցեցի..
Էդ բերքը ցանող պիտի լինի, իսկ ես ցանող փնտրելուց հոգնել եմ..
ու բոլոր ցանողները հոգնել են..
Լացով եմ խոսում, որովհետև բոլոր պատերազմներից հոգնել եմ..
Ինձ մի ամբողջ կյանք սովորեցրել են, որ պատերազմում են թշնամու դեմ, ու ես հիմա պատերազմում եմ իմ դեմ..
Չեմ հասկանում
ու դրանից հոգնել եմ..
Առաջին անգամ ուզում եմ ասել՝ հոգնած եմ,
բայց պարտված չեմ..»:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝