▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լաբորատոր պայմաններում առաջին անգամ թոքեր են աճեցրել

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի գիտնականները լաբորատոր պայմաններում առաջին անգամ կարողացել են թոքեր աճեցնել:

Հետազոտողներն օգտագործել են երկու երեխաների դժբախտ պատահարի հետևանքով զոհված երկու երեխաների վնասված և փոխպատվաստման համար ոչ պիտանի թոքերը:

«Մեկ տարի պահանջվեց` համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ ենք արել»,-ասել է հետազոտողներց մեկը` հավելելով, որ այս ամենը պարզապես աննկարագրելի է, իսկ հիմա այն գիտական փաստ է:

Նրա խոսքով` նման կերպ բուծված թոքերը հնարավոր կլինի օգտագործել 12 տարի անց`  փոխպատվաստման համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ`բուծված թոքերը գրեթե իսկականի տեսք ունեն, միայն թե մի փոքր ավելի փափուկ են և տարբերվում են հագեցած վարդագույն գույնով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին