▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լա Լիգա. «Բարսելոնան»՝ չեմպիոն, «Ռեալը» երկրորդն է

ArmFootball.com-ը գրում է. Իսպանիայի ընթացիկ առաջնության վերջին տուրում որոշվեց չեմպիոնը: Կատալոնական «Բարսելոնան» կարողացավ մրցակցի դաշտում հաղթել «Գրանադային» և ճանաչվեց ուժեղագույնը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Մադրիդի «Ռեալը», որը մինչև վերջին տուրը առաջատարին շրջանցելու հանարավորություններ ուներ: Զիդանի թիմը վերջին տուրում նույնպես հաղթանակ տարավ 2:0 հաշվավ հաղթելով «Դեպորտիվոյին»:

Չեմպիոնի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը: Վերջինս դարձավ նաև Լա Լիգայի գլխավոր ռմբարկու՝ խփած 40 գոլով:

«Գրանադա» - «Բարսելոնա» 0:3

Գոլերը՝ Լուիս Սուարես 22՛, 38՛, 86՛

«Դեպորտիվո» - «Ռեալ Մադրիդ» 0:2

Գոլերը՝ Ռոնալդու 7՛, 25՛

ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին