▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքում անպայման պետք է լինեն դադարներ. Անի Քոչար

Լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կյանքում անպայման պետք է լինեն դադարներ: Այնպիսի դադարներ, երբ Ձեզ հետ այլևս ոչինչ չի կատարվում: Երբ Դուք պարզապես նստած նայում եք աշխարհին, իսկ աշխարհը Ձեզ...
Կարլ Ռենց
Սակայն ես վիրտուալ դադար էի առել և նայում էի աշխարհին ու հետևում կյանքին ոչ այն պատճառով, որ ոչինչ չի կատարվում, այլ ճիշտ հակառակը, որ չափից դուրս շատ է իրարանցումն ու նեգատիվը (կորոնավիրուսից մինչև պատերազմ, ճգնաժամից ու մեկուսացումից մինչև «անձնական» և առողջական խնդիրներ:
Սակայն 1-2 ամսվա այս դադարը հիանալի էր, թերևս, այն պարզ պատճառով, որ լավագույնս ցույց տվեց, թե որքանով սրտացավ և ուշադիր մարդիկ կան իմ կյանքում կամ, թե որքանով են նրանք կարևորում ներկայությունս, թեկուզ և այսպես` վիրտուալ դրսևորմամբ:

Հ.Գ. ձեր բազմաթիվ նամակներն ու անհանգստությունը օգնեցին ինձ կրկին վերադառնալ և վերաիմաստավորել իմ վիրտուալ ներկայությունը: Շնորհակալ եմ բոլոր սրտացավ մարդկանց:
Ես, բարությունից ու սրտացավությունից բացի, մարդու մեծության այլ հատկանիշ ու որակ չգիտեմ»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին