Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը նշել է, որ իր մոտ եղել է այնպիսի փուլ, որ թույլ է տվել այլ մարդիկ խառնվեն իր կյանքին. «Եկավ այնպիսի շրջան, որ ես թույլ էի տալիս մարդկանց խառնվել իմ անձնական և գործնական կյանքին:
Նրանք էին որոշում ՝ ու՞ր գնամ, ի՞նչ անեմ, ի՞նչ երգեմ: Սակայն որոշ ժամանակ անց ես հասկացա, որ չի կարող այդպես լինել և իմ կյանքի յուրաքանչյուր որոշում պետք է կայացնեմ ես ինքս»:
Սյուզաննան խոսել է հիասթափության, զղջումի և կարոտի մասին. «Կյանքիս ամենամեծ հիասթափությունը եղել է, երբ դադարեցրել եմ 2 մոտ ընկերներիս հետ շփումը: Զղջացել եմ, երբ հպարտությունս չներեց ասեմ` ներողություն»: Սյուզաննան խոսել է նաև կարոտի մասին` ասելով, որ կարոտում է իր հայրիկին:
Սյուզաննան զրույցում նաև անդրադարձել է հայկական շոուբիզնեսին, առկա մրցակցության մասին և ոչ միայն․․․
Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, հետևեք ամբողջական զրույցին։