Հայկական ժողովրդական շարժման կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ՝ Վարուժան Կարապետյանի մահվան գույժը: Հայտարարությունը՝ ստորև.
«Խոր վշտով տեղեկացանք, որ ժամեր առաջ Հայաստանում կյանքից հեռացել է հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ՝ Վարուժան Կարապետյանը։
Վարուժանը ծվել է 1954 թ․-ի մարտի 7-ին Սիրիայի Կամիշլի գավառում։ 1983 թվականի հուլիսի 15-ին Կարապետյանը Փարիզի Օրլի օդանավակայանում թուրքական ավիաուղիներիի ռմբահարումը կազմակերպելու մեղադրանքով դատապարտցվեց ցմահ բանտարկության։ 2001 թվականին՝ ավելի քան 17 տարի բանտարկությունից հետո, նա վաղաժամկետ ազատ արձակվեց և մեկնեց Հայաստան։
Այս տխուր առիթով մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում Վարուժանի ընտանիքին, պայքարի բոլոր ընկերներին և հայ ժողովրդին:
Հայկական Ժողովրդական Շարժում
Կենտրոնական խորհուրդ
Աթենք, 28 հունվարի 2019 թ․»:
Ներկայացնում ենք Վարուժան Կարապետանի մասնաակցությամբ Asekose.am-ի Մի Կտոր Հայաստաան հաղորդումը, ինչպես նաև տեսանյութ՝Վահագն Վերմիշյանի ֆեյսբուքյան էջից