Այսօր Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈւՀԱ- КВН) միջազգային օրն է: Այն նշվում է 2001 թվականից:
Այն առիթ է ևս մեկ անգամ հիշելու է հայկական ` Երևանի բժշկական ինսիտուտի (ЕрМИ) և Նոր Հայեր (Новые Армяне) հիանալի թիմերի մասնակցությունը ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայի խաղերին:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին նշվեց Ուրախների և հնարամիտների ակումբի հայկական լիգայի 20-ամյակը, ինչի առիթով Երևանում հավաքվել էին ՈՒՀԱ-ի տարբեր սերունդների ներկայացուցիչները:
Ստորև դիտեք հատվածներ Երևանի բժշկական ինսիտուտի (ЕрМИ) և Նոր Հայեր (Новые Армяне) թիմերի ելույթներից, իսկ այս հասցեով կարող եք դիտել Էդուարդ Համբարձումյանի ֆիլմը` Հայկական КВН-ի պատմությունը: