Կտրորեմ կանցնեմ ու կգնամ երեխայիս հետևից. Իննա Կարապետյանը` ամուսնալուծության ու առանց հոր մեծանալու մասին
Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման ժամանակ դերասանուհի, երգչուհի Իննա Կարապետյանը/ Իննան հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի դուստրն է/ խոսել է իր ամուսնությունից՝ նշելով, որ ավելի քան քաղաքակիրթ ձևով է ամուսնալուծվել:
Երեխայի հայրը պահում է երեխայի հետ կապն ու հոգ տանում նրա մասին:
Ըստ Իննայի՝ ավելի լավ է, որ իր աղջիկը ծնողներին երջանիկ է տեսնում, թեկուզ ամուսնալուծված:
Իննան խոսել է նաև իր հայրիկի մասին, ով 6 ամսականից իրենց մենակ է թողել:
Տարիների ընթացքում Իննան փորձել է հոր հետ պահպանել կապն ու իր նախաձեռնմամբ հրավերներ կազմակերպել: Երբ 23 տարեկանում հանդիպել է հորը, որպեսզի պատմի, որ պատրաստվում է նշանադրվել, հայրը շատ հանկարծակի համբուրել է Իննային ու խոստովանել, որ վերջին անգամ համբուրել էր նրան 22 տարի առաջ:
Ու նույնիսկ այդ խոսքերից հետո հայրը կրկին անհետացել է:
Հաղորդման ընթացքում Իննան անկեղծացել է ու խոստովանել, որ չնայած հոր բացակայությանը, ինքը ներել-չներելու խնդիր չունի ու չի էլ ունենա, քանի որ նա իր հայրն է:
Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։