Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնարկում է «Կտոր Մը Հայաստան» հաղորդման նոր եթերաշրջանը: «Կտոր Մը Հայաստան»-ը հեռուստատեսային ակնարկների շարք է, որ պատմում է Հայաստանի հանդեպ սերն իրենց գործում և հայկական ոգին իրենց սրտում ու մտքում ունեցող մարդկանց մասին՝ անկախ նրանից՝ որտեղ են ապրում … Հայտնի ու անհայտ հյուրեր՝ այդ թվում օտարազգիներ, ովքեր բացահայտում են իրենց «Կտոր մը Հայաստան»-ը…
«Կտոր Մը Հայաստան» հաղորդման առաջին հյուրը գործարար Տիրան Բաղդադյանն է:
Նախագծի ղեկավար և պրոդյուսեր՝ Արամ Հարությունյան: