ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:Ըստ նախագծի՝ առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել:
Բացի դրանից, քաղաքապետը ներկայացրեց ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին որոշման նախագիծը: Նշենք, որ ըստ նախագծի՝ 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը «Պարկ գրուպին» է տրամադրվում առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով:
Կարդացեք նաև՝ Պետական պահուստներում պահվող թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը կօտարվեն
Կառավարությունը որոշեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելել