▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կռուտիտ մի եղեք. Զարուհի Փոստանջյանը՝ Հերմինե Նաղդալյանին

armtimes.com-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունը : Պատգամավորներին հնարավորություն չտրվեց քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթներով հանդես գալ, ինչն առաջացրեց շատերի դժգոհությունը: Արդեն շուրջ 1 ժամ է՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փորձում է հանդարտեցնել կրքերը եւ արդարացնում է մարդկանց ձայն չտալու իրենց վարքը՝ մեջբերելով, թե ԱԺ կանոնանկարգի համաձայն վարման կարգի վերաբերյալ ձայն կարող է տրվել ինչպես քվեարկությունից առաջ, այնպես էլ հետո:

«Նախ, տիկին Նաղդալյան (արդեն վաստակել եք այդ անվանումը՝ կներեք, որ պիտի ասեմ),  կռուտիտ մի եղեք»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ճիշտն ասած չեմ ներում, մի ասեք»,- արձագանքեց Նաղդալյանը:

«Չէ, ներեք, որովհետեւ այդ անվանումը ես չեմ տվել, դա պտտվում է համացանցում: Դուք ունեցել եք դիտավորություն, այո, թույլ չտալու, որ մենք կարողանանք վարման կարգով արտահայտվել, քանի որ ունեիք մտավախություն, որ կվերցնենք ընդմիջում եւ  չեք կարողանա բերման ենթարկել ձեր այդ զանգվածին, որ այս պահին արդեն այստեղ չէ, փախել է»,- շարունակեց Փոստանջյանը:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին