Վերջին օրերին համացանցում` շատերի վրդովմունքն առաջացրած լուսանկարների տարածումից հետո, որտեղ, հիշեցնենք, ՀՀԿ-ական ժպտացող կանայք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում էին, պարզվում է` ՀՀԿ կանանց խորհրդում սկիզբ են առել ու այնուհետև մամուլում են հայտնվել ոչ միայն անհեթեթ պատճառաբանություններ, այլ նաև տարբեր մանր-մունր խարդավանքներ:
Մինչ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը <<արդարանում է>>, թե ստուգում էր` արդյոք հուշահամալիրի տարածքում ներկաներից բոլորը ծաղիկներ ունեն կամ նշում, որ փորձում էին <<ալիք>> անել, ՀՀԿ կանանց խորհրդի ներսում ջանասիրաբար մեղավորներ են փնտրում, թե ով է առիթ տվել , որ այդ լուսանկարները մեծ տարածում գտնեն համացանցում ու լրատվական կայքերում:
Asekose.am-ի տեղեկություններով, ՀՀԿ տղամարդկանց և հատկապես կուսակցության ղեկավարությանը, սակայն, կանանց այս բամբասանքներն ու տնավարի << ռազբորկան>> դուր չի եկել և տղամարդ ՀՀԿ-ականներն, ովքեր վերջին օրերին փորձում էին իրենց կին գործընկերների մեղքերը սրբագրել,այժմ հնարավորինս ջանում են վերջ տալ կին ՀՀԿ-ականների շրջանում սկիզբ առած կասկածամտությանն ու վրեժխնդրության ձգտումը, և, առավել ևս, այդ մասին լրատվական որոշ կայքերում տեղեկություններ տարածելու գործելաոճը:
««Կռուտիտ» լինելու փոխարեն «մուտիտ» են անում »,-ըստ Asekose.am-ի` այսպես են ՀՀԿ տղամարդիկ արտահայտվում ՀՀԿ կանանց մասին:
Հեղինակ`
Անի Հարությունյան