▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին մշակույթի նախարարությունը. քաղաքացիները բողոքում են

Asekose.am-ը նամակ է ստացել Աբովյան 29 հասցեի մի խումբ բնակիչներից, որում, մասնավորապես, ասվում է.

Տեղեկացնում ենք Ձեզ,  որ 24.06. 2013 թվականին մենք `Կենտրոն վարչական շրջանի, Աբովյան փող. 29 շենքի հ. 7, հ. 8/1 և հ.15 հ.16, հ.23, և հ. 24 բնակիչները ստացել ենք ՀՀ Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվություն վերոնշված հասցեում ծպեղնահարկը մանսարդային հարկի վերակառոուցման  աշխատանքների կատարման համար: Շինարարական աշխատանքները բոլորի համար իրականացրել Է“Կարկաս” ՍՊԸ-ն  02.08.2013թ. -10.10.2013թ. ընկած ժամանակահատվածում: Շինարարական աշխատանքները ավարտելուց հետո, ավարտական ակտը վավերացնելու նպատակով, դիմել ենք համապատասխան մարմիններ` (“Սեյսմոանվտանգություն” ՍՊԸ, ՀՀ քաղաքաշինության պետական տեսչություն ), որտեղից և ստացել ենք դրական եզրակացությունները, սակայն երբ գործը հասավ ՀՀ Մշակույթի Նախարարության Հուշարձանների պահպանության գործակալությանը բախվել ենք անհասկանալի խոչընդոտների:

Իրավիճակի անհեթհեթությունը կայանում է նրանում, որ վերոնշված Նախարարություն դիմում տալու ժամանակ նույն հասցեի  հ.23, և հ. 24 բնակարանների սեփականատերերը (որտեղ և առկա էին հիմնական խախտումները) արդեն ստացել են Մշակույթի նախարարության ստորագրությունը, շրջանցելով  Հուշարձանների պահպանության գործակալությունը, իսկ,  հ.15 հ.16 բնակարանների սեփականատերերը, որոնց շինարարական վիճակը ոչնչով չի տարբերվում մեր բնակարաններից ստանում է ավարտական ակտի ստորագրությունը արդեն Հուշարձանների պահպանության գործակալության համաձայնությամբ: Մենք` Աբովյան 29 շենքի հ. 7, հ. 8/1բնակարանների սեփականատերերս, սկզբում բանավոր դիմում ենք վերոնշված գործակալություն, փորձելով ճշտել թե ինչու է մեր հենց այդ երկու բնակարանների հանդեպ ցուցաբերվում նպանատիպ խտրականություն… Եվ ինչպիսի խախտումներ ունենք մենք, որոնք բացակա են  նույն շենքի, նույն մանսարդային հարկի, նույն իրավիճակում գտնվող արդեն ստորագրություն ստացած բնակարանների մոտ...

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել Ձեզ, որ ս/թ ապրիլի 2-ին Աբովյան 29 հասցե է ժամանել Հուշարձանների պահպանության գործակալության պետ` Ա. Աբրոյանը, Կ. Այվազյանը և այլ անձինք, և Ա. Աբրոյանը հայտարարում է, որ մեր ակտը անավարտ է, քանի որ արված չէ ներսի վերանորոգումը: Այն հարցին թե ինչքանով է դա վերաբերվում իր ղեկավարած գործակալությանը և արդյոք մեր հարևան բնակարանները չեն գտնվում նույն իրավիճակում նա չի տվել ստույգ պատասխան...

Տեղեկացնենք Ձեզ նաև, որ ս/թ ապրիլի 17-Ին մենք`բնակարան 7 բնակարանի գրավոր դիմել ենք ՀՀ Մշակույթի նախարարին մեր «խախտումների» վերաբերյալ գրավոր պատշաճ ծանուցվելու համար սակայն առ այսօր չենք ստացել պատասխանը... Նախարարությունը տեղյակ է, որ իրենց լռության պատճառով մենք, տույժեր ենք մուծելու Երևանի քաղաքապետարանին, հատուկ ձգում է ժամանակը, գրավոր և բանավոր չի ծանուցում մեզ թե օրենքի, որ կետի համաձայն նա չի ստորագրում մեր ավարտական ակտը, ոտնահարում է մեր իրավունքները...

Հետաքրքիր է այն փաստը, որ Նախարարությանը բացարձակ չի հուզում Դերենիկ Դեմիրճյանի նույն հասցեում գտնվող տուն-թանգարանի անմխիթար վիճակը, և այն փաստը, որ նույն հայաթում տեղադրված անվանի գրողի հուշաքարի ամիջապես կողքը  վաճառում են սնունդ, որի թափոնները լցվում են հուշաքարի վրա…Չի զբաղվում քանի կան ավելի կարևոր գործեր, օրինակ, ոտնահարել քաղաքացու իրավունքները…

P. S. Այժմ գործը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի մոտ

Կարինե Անանիկյան

Անահիթ Սարգսյան

Եվա Օհանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին