Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Այդ մասին հայտնի դարձավ Լոնդոնում ընթացող ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ժամանակ:
Լավագույն եռյակում էին նաև բրազիլացի հարձակվող Նեյմարը և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալի» հետ հաղթել էր Չեմպիոնների լիգան և դարձել Իսպանիայի չեմպիոն: