▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրիշտիանո Ռոնալդուն երկարաձգում է պայմանագիրը «Ռեալի» հետ

 

vivaronews.am-ը գրում է. «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով այսօր երկարաձգեց իր պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ, խոստովանել է, որ որևէ կասկած չի ունեցել պայմանագրի երկարաձգման հարցում: Ըստ նոր պայմանագրի պորտուգալացին կմնա «Արքայական ակումբում» մինև 2021թ. հունիսի 30-ը:

«Չեմպիոնների լիգայում հաղթանակը, Եվրո 2016-ում Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ մեծ նվաճում և «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգումը կարծես իրականեցված երազանք լինի: Ես երջանի եմ այստեղ, բայց սա չի լինելու իմ վերջին պայմանագիրը պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Ես ուզում եմ խաղալ մինչև 41 տարեկան»,- ասել է 31-ամյա Ռոնալդուն:

 

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2009թ. 94 մլն եվրոյի դիմաց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին