Կրեմլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը չափազանց փխրուն են համարում։
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Շատ փխրուն»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում հակամարտության շուրջ իրավիճակը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։
Հակամարտող կողմերը կրակի դադարեցման մասին հայտարարել են ապրիլի 5-ին։