▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրասնոդարում ուղղաթիռի վթարից զոհվել են հայազգի գործարարն ու նրա երկու զավակները

 

Ինչպես հաղորդում է lifenews.ru-ն,  հունիսի 28-ի երեկոյան Կրասնոդարի երկրամասի Ապշերոնի շրջանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որն իրականացնում էր Սոչի-Գուլկևիչի-Սոչի չվերթը:

Նախնական վարկածով՝ ուղղաթիռի անկման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ուղղաթիռում գտնվել են ազգությամբ հայ  45-ամյա գործարար Սամվել Ելուգյանը, նրա 22-ամյա դուստր Ալինա Ելուգյանը և  13-ամյա որդին` Եվգենի Ելուգյանը, ինչպես  նաև օդաչու Անդրեյ Գոնչարենկոն:  Ականատեսների պատմածով` թռիչքի ընթացքում ուղղաթիռը օդում մասնատվել է:

Նշվում է նաև, որ 2011 թվականին Սոչիում Ս. Ելուգյանի ավտոմեքենայի տակ անհայտ անձը  նռնակ էր նետել, սակայն այն գլորվել էր մեքենայից հեռու և ոչ ոք պայթյունից չէր տուժել:

Հունիսի 28-ի երեկոյան Սամվել Ելուգյաննին պատկանող «Юг-Строй-1» ընկերությունը հաղթել էր 318 մլն ռուբլի արժողության նախագծի իրականացման համար հայտարարված մրցույթում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին