Կրասնոդար ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին պատմել է, թե ինչպես է ինչը համաձայնվել թիմի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանին վաճառել Մոսկվայի Սպարտակին:
-Մենք մեր ֆուտբոլիստներին վաճառում ենք, երբ առաջարկներ ենք ստանում այլ թիմերից: Ֆուտբոլիստներին վաճառելիս մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ արդյոք մենք ունենք նրանց արժանի փոխարինող: Ինձ զարմացրեց ռուսական լրատվամիջոցների պասիվությունը` կապված մեր հարձակվող Վանդերսոնի հետ: Բրազիլացին հիանալի անցկացրեց մրցաշրջանի առաջին հատվածը և շատ լավ էր համագործակցում թիմակիցների հետ: Նրա խաղն ինձ համոզեց, որ մենք կարող ենք բաց թողնել Յուրա Մովսիսյանին, СПОРТ-ЭКСПРЕСС-ը հաղորդել է Գալիցկիի խոսքերը: