▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կռանտս» լավ չեք վերանորոգել, գումարը չեմ տալիս.Բագրատյանը՝ Առողջապահության նախարարին

 

ԱԺ-ում բժիշկների որակավորման եւ սերտիֆիկացման մասին օրենքի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ ճի՞շտ է արդյոք այսպիսի օրենք ընդունելը, որով որոշում են բժիշկների որակավորումը, սերտիֆիկատ տալ-չտալը. «Բա ո՞ւր մնաց շուկան: Ինչպե՞ս պետք է արտահայտվի սպառողի կողմից բժշկական որակի փաստումը: Սա այն դեպքում, երբ սպառողը պետք է լինի թիվ մեկ գնահատողը»:
Նախարարը հայտարարեց, որ սպառողի կարծիքը շատ կարեւոր է որակը գնահատելիս, բայց կա նվազագույն շեմ, որը պետք է ապահովի պետությունը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին թվաց՝ Հրանտ Բագրատյանը չի արձագանքի, սակայն պարոն Բագրատյանը պահանջեց միացնել իր խոսափողը: « Ինձ էլ թվաց հրաշքներ են կատարվում, եւ դուք նախարարի պատասխանից բավարարված եք»,- կատակեց պարոն Շարմազանովը:
Հրանտ Բագրատյանը փորձեց իր խոսքը հստակեցնել՝ բերելով կենցաղային մեկ օրինակ. «Ասենք՝ դուք եկել եք մեր տուն ու ասենք՝ վերանորոգում եք իմ կռանթը, սակայն լավ չեք վերանորոգում՝ ջուրը ծորում է, սակայն ասում եք՝ բան չկա, կարեւորը վերնորոգողը լավն էր»:
«Ծորակից ծորացող ջրի օրինակը տեղին համեմատություն չէր: Ես չեմ կիսում այն տեսակետը, թե սպառողն է միանշանակ գնահատում որակը: Դա առաջին հերթին պետության դերակատարումն է»,- ասաց նախարարը:
 

ԱԺ-ում բժիշկների որակավորման եւ սերտիֆիկացման մասին օրենքի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ ճի՞շտ է արդյոք այսպիսի օրենք ընդունելը, որով որոշում են բժիշկների որակավորումը.

«Սերտիֆիկատ են ստանում, բա ո՞ւր մնաց շուկան, ի՞նչ դեր պետք է խաղա: Հիմանական որակը գնահատողը սպառողն է»,-հարցրեց նա:

Նախարարը պատասխանեց, որ կա նվազագույն շեմ, որը պետք է ապահովի պետությունը:

«Ասենք՝ դուք եկել եք մեր տուն ու  վերանորոգել եք խոհանոցի կռանտը, ասում ենք՝ ջուրը լցվում է տունը, սակայն ասում եք, թե կարևորը վերնորոգողը լավ աշխատող է, սերտիֆիկատ ունի: Ոչ ոք չի ասում՝ սերտիֆիկատ չունենա, բայց իմ կարծիքը մնում ա չէ՞: Լավ չեք վերանորոգել, չեմ ուզում այդ գումարը տամ»,-ասաց Հրանտ Բագրատյանը

«Ծորացող ջրի համեմատությունն այդքան էլ կոռեկտ չէ և չեմ կարծում, որ դուք կամ վարպետը կարող եք գնահատել այն: Որակի նվազագույն շեմը դնում է պետությունը»,- նկատեց նախարարը:

 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին