Կփոխանցեմ բոլոր դժգոհությունները քաղաքային իշխանություններին․ Հայկ Մարության
Դեկտեմբերի 19-ին ժամը 19:00-ին «Ֆակտոր»-ի եթերում միմյանց հետ կբանավիճեն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու ներկա քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Անդրադառնալով այս բանավեճին, Մարությանը ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում նշում է, որ արդեն իսկ հավաքվել է տրանսպորտի թանկացման դեմ 75 հազար ստորագրահավաք, որոնք էլ ներկայացնելու է Տիգրան Ավինյանին ու հիմնավորելու է, թե ինչու է տրանսպորտի եռապատիկ թանկացումն անընդունելի: Առավել մանրամասն` տեսանյութում: |