▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողոպտիչները ջարդել են հայտնի հաղորդավարուհու մեքենայի ապակին

Այս առավոտը հայտնի ռուս հաղորդավարուհի Ալյոնա Վոդյոնովայի համար այդքան էլ բարեհաջող չի սկսվել: Պարզվում է՝ ուշ երեկոյան անծանոթները կոտրել են 32-ամյա հաղորդավարուհու մեքենայի ապակիներից մեկը:

«Ինձ զանգահարեցին անվտանգության աշխատակիցները՝ խնդրելով, որպեսզի ներքև իջնեմ: Նրանք պատմեցին, որ այս գիշեր ավելի քան 10 րոպե գործել է անվատնգության ազդանշանը, բայց քանի որ այդ տարաքում եղել է ձյուն մաքրող մեքենա, նրանք կարծել են, թե ազդանշանը գործել է հենց դրանից: Ես անգամ չեմ էլ կասկածում, թե ով կամ ովքեր կարող են դա արած լինել. միգուցե պարզապես սովորական կողոպտիչներ են եղել, ովքեր ցանկություն են ունեցել մեքենայից ինչ-որ մի բան վերցնել, սակայն վախեցել են տան անվտանգության աշխատակիցներից»,- պատմել է հաղորդավարուհին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին