Ես կողմ եմ և որ գազը թանկանա, և էլեկտրաէներգիան, և ամեն ինչը:
Մի օր մեկա պետք է հասնենք միջազգային գներին, որ ումից ցանկանանք առնենք, այլ ոչ թե խաբեն` թե գազը 180 դոլարա, բայց մեզ 390-ով տան:
Էժան եք ուզում ինչի՞ դիմաց:
Անկախությա՞ն: Ինչի՞ պետք է էժան լինի:
Հիշեցնենք, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հոսանքի թանկացման հարցը դրել է քվեարկության և այն ընդունվել է միաձայն: