Ինչպես նշում է Oddity Central-ը, Միլքշեյք մականունով կովն ամբողջ օրը շրջում է շների հետ ու սնվում միայն այն դեպքում, երբ իր ուտելիքը մատուցվում է հատուկ ափսեի մեջ լցված, ինչպես որ լինում է շների դեպքում։ Կենդանին ատում է խոտի համն ու նախընտրում է շների համար նախատեսված մթերքներ։ Այլ կերպ ասած` կովն արտաքնապես չի տարբերվում իր մյուս ցեղակիցներից, սակայն կենդանին իրեն շուն է համարում ու հրաժարվում է մյուս կովերի պես խոտ արածել։
Միլքշեյքի տերը՝ Բեթ դի Կապրիոն, կարծում է, որ իր կենդանու տարօրինակ պահվածքը պայմանավորված է նրանով, որ այն նախկինում երբեք ուրիշ կով չի տեսել և մշտապես շրջապատված է եղել շներով։
«Նա ամբողջ օրը շան պես հետևում է ինձ, անգամ փորձում է մեքենայիս հետևի նստատեղին տեղավորվել»,-նշել է կինը, ով Միլքշեյքին պահում է Կալիֆոռնիայի իր ռանչոյում։