▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուզեի տեսնել ծառերից կախված. Վահրամ Սահակյան

Ծառերից խրոխտ տեսնեի կախված՝ թափթփուկներին այս իշխանության,

Տեսնեի կախված ընդդիմությանը ՝ դատարկագլուխ, անկիրթ, ոռնացող,

պաշտոնյաներին տեսնեի բռի՝ ծառեղից կախված ճոճվելիս անձայն…

Այնժամ գիշերը լուռ կհեռանար, օրվան կտար լույս, տերեւներին՝ ցող։

 

Անվերջ ճոճվելիս կուզեի տեսնել՝ կյանքից անիծված այն էակներին,

Որ միշտ աղքատ են, միշտ անապահով, բայց հենց հաց տվիր՝ ձայն կուզի հատուկ,

ու կտրորի, կպատառոտի իր կողմից խեղված այն դիակներին,

որ ժամանակին խղճացին իրեն, հաց ու ջուր տվին, խոսքի իրավունք։

 

Կախված տեսնեի՝ խեղկատակ դարձած դերասաններին, տափակ, «գլամուռ»,

Որ տաք տեղ գտած՝ քնում են հավերժ պաշտոնյաների փաքուկ հետույքում,

Նաեւ մյուսներին, որ բեմը թողած ժողով անելով՝ հանում են մեծ մուռ՝

Մարդկանց վեր հանում թատերասրահից, տանում միտինգի, փակում բարդակում։

 

Լրագրողներին՝ կախված տեսեի՝ միկրոֆոնների լարերից կախված………

 

 

Վահրամ Սահակյան

Աղբյուր` vahramsahakian.com

Այս եւ մյուս գործերի շարունակությունը կարդալու համար՝ ԱՅՑԵԼԵՔ ԱՅՍ ինտերնետային գրախանութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին