▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուտակային կենսաթոշակային հատկացումները մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա. «ՀԺ»

«Իշխող հանրապետական շրջանակներից երեկ մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, և դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա։

 

Հիշեցնենք, որ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերից, որքան պահում լինում է կուտակային   կենսաթոշակային   ֆոնդերին,   նույնքան Էլ որպես նպատակային սոցվճար հատկացում պետք Է անի պետությունը։ Օրինակ, մինչ օրս այդ ֆոնդերին հատկացվել Է 14,7 մլրդ դրամ, որի կեսը տվել Է պետությունը։ Իսկ ընդհանրապես այս տարի էլ նույն  համամասնությամբ  այդ  ֆոնդերին  պետք  է վճարվի 26,76 մլրդ, 2017թ. նախատեսված է 28,68 մլրդ դրամ։ Եվ իշխանությունները տարեցտարի դժվարանում են տալ այդ գումարը։ Բանն այն է, որ հարկային եկամուտները մեծ դժվարությամբ են հավաքվում և ակնհայտ է, որ այս տարի նույնպես եկամուտների հավաքագրումը թերակատարվելու է, ու այդ պայմաններում բյուջեից տարեկան 14-15 մլրդ դրամ կամ ավելի քան 30 մլն դոլար հատկացնելը լուրջ խնդիր է։ Այնուամենայնիվ վարկեր խնդրելու պատճառաբանությունների  շարքում  միջազգային  կառույցներին նաև այս խնդիրն է ներկայացվում, որ հնարավոր լինի ավելի մեծ գումար ստանալ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին