«Բաքվին միշտ էլ տրվել է նման հեղինակավոր միջոցառումներ անցկացնելու հնարավորություն, նպատակով, թե կազդեն այդ երկրի վարքագծի վրա, փոփոխություն բերելու համար: Իհարկե, տարիներ առաջ չէին կարող պատկերացնել, որ Բաքուն այդ աստիճանի համառ և անկառավարելի կդառնա:Նման միջոցառումներ անցկացնելով՝ Ադրբեջանը մի փոքր ավելին է ուզում, և փորձում համոզել իր հասարակությանը, որ հաղթող և ուժեղ պետություն են»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի վերաբերյալ՝ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Վերլուծաբանի կարծիքով՝ նման միջոցառումներով նաև ռազմական բնույթի խնդիրներն են լուծվում.
«Վախենամ, որ կուտակված կապիտալը Ալիևն օգտագործի ռազմական սադրանքի ժամանակ: Մի բան, որ նրան շատ էր պակասում անցած տարի»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Անի Կարապետյան