▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուսակրոնությունը հայերի համար մեծ վտանգ է ներկայացնում

Ժամանակին, երբ հայ Առաքելական եկեղեցում մտցվեց կուսակրոնությունը մեր քանակը այնքան շատ էր, որ երևի թե ժողովրդագրական առումով վտանգ չէր սպառնում դա: Ժամանակին անգամ Գրիգոր Լուսավորիչն էր ամուսնացած և ուներ ընտանիք: Նրանից հետո նույնպես մի քանի կաթողիկոսներ անգամ օրինական ամուսնացած էին և ունեին ընտանիք, ինչը նրանց չէր խանգարում,որ լինեն իրենց առաքելության մեջ լավը:

Ունեմ բազմաթիվ հոգևորական ընկերներ, որոնց հաջողություններով ուրախանում եմ, ինչպես իմ մյուս ընկերների հաջողություններով, բայց ամեն անգամ, երբ լսել եմ, որ նրանցից մեկը կուսակրոնություն է ընդունել մեծ ցավ եմ ապրել: Ցավ եմ ապրել, որպես մարդ որովհետև ևս մեկ հայ իրեն զրկեց ընտանիք ունենալու, զավակներ ունենալու բերկրանքից, տոհմը, գերդաստանը շարունակելու առաքելությունից, ազգի աճի մեջ իր ներդրումը ունենալու գործից, նաև ցավ եմ ապրել, որպես իրենց ընկեր,որ իմ ընկերը կին և երեխաներ չի ունենալու, իր ծնողներին թոռանը գուրգուրելու բերկրանքից է զրկում:

Հոգևորական համակարգը շատ լավ ճանաչելով կարող եմ ասել, որ ճեմարանը ավարտողների ճնշող մեծամասնությունը խելացի տղաներ են, իսկ կուսակրոնություն ընդունելով նրանք իրենց գենը կորցնում են. շարունակող, գենը կրող չեն ծնում: Չեմ ասում,որ կուսակրոնները պետք է իրենց երդումը խախտեն և ամուսնանան, բայց գոնե հետագայում այդ երևույթը վերացվեր և մեր առանց այդ էլ ոչ շատ մեծ ազգը չզրկվեր խելացի մարդկանց զավակներով համալրվելու իրավունքից:

Հ.Գ. Փորձ չեմ կատարում խառնվել ներեկեղեցական գործերին, ուղղակի, որպես հայ մարդ իմ ցավն ու կարծիքն եմ արտահայտում, ինչի իրավունքը ունեմ և սա ասել եմ միշտ ու կասեմ:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին