▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտրեցինք այն կարծրատիպը, որ ֆիլմում պետք է «աստղեր» լինեն. «Անավարտ թռիչք»-ի ռեժիսորը՝ ֆիլմի հաջողության մասին

ESem.am-ը գրում է, որ «Անավարտ թռիչք» ֆիլմը բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ: Ուղիղ մեկ ամիս է անցել պրեմիերայից և այն ցուցադրվում է լեփ-լեցուն դահլիճներում: Օրերս ֆիլմի պրեմիերան կայացել է նաև Գյումրիում և Ղարաբաղում՝ Ստեփանակաերտում, Մարտակերտում, Ասկերանում, որտեղ ևս ֆիլմը բուռն արձագանքների է անցել:  «Անավարտ թռիչքի» ռեժիսոր Ելենա Արշակյանը հայտնել է, որ պրեմիերա լինելու է նաև Մոսկվայում և Սոչիում: Ըստ նրա՝ ցուցադրություններ սպասվում են նաև այլ երկրներում:

«Երբ սկսում էինք նկարահանումները, մտավախություններ ունեի, թե հանդիսատեսն ինչպես կընդունի ֆիլմը, որովհետև ես չէի ընտրել «կոմերցիոն» դերասանների, որոնց անուններն արդեն մարդկանց կբերեին կինոթատրոն: Գլխավոր հերոսուհին՝ Տաթև Հովակիմյանը, ընդհանրապես հայտնի չէր հանդիսատեսին: Ես հույս ունեի, որ կկարողանանք կոտրել այն կարծրատիպը, որ ֆիլմում անպայման պետք է «աստղեր» լինեն, որպեսզի հանդիսատեսը գա կինոթատրոն: Կարծում եմ՝ հասարակությունն էլ է հոգնել անընդհատ նույն դեմքերին տեսնել: Մեկ այլ կարծրատիպ էլ կար, թե Հայաստանում  «աշխատում» են միայն կատակերգությունները, քանի որ ըստ վիճակագրության՝ դրանք ամենաեկամտաբերն են եղել: Մենք այդ կարծրատիպերը կոտրեցինք, որովհետև մոտ 1 ամիս է, ֆիլմը չի իջնում էկրաններից»,- ասել է Ելենան ու հավելել, որ այն շատ ջերմ է ընդունվել նաև մարզերում: Ռեժիսորը մասնավորապես կարևորել է Գյումրու ջերմ ընդունելությունը, քանի որ գյումրեցիներն առավել խստապահանջ են:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին