▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզում բնակչությունը պարզապես «քցել» է Սանամյանին․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից ամենատխուրը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանն է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սանամյանը բավական մեծ գումարներ է ծախսել՝ իրենց մարզում ընտրություններին առավելագույն ձայներ ստանալու համար, սակայն ստացել է ակնկալածի կեսը: Նա հաշվարկել էր, որ պետք է Կոտայքի մարզում իրեն նվազագույնը 26 հազար հոգի ընտրի:

Ըստ խոսակցությունների՝ այդ նպատակով ծախսել է ավելի քան 260 մլն դրամ՝ միայն որպես ընտրակաշառքը: Սակայն քվեարկության արդյունքում ստացել է դրա կեսը՝ 12 հազար 645 քվե: Ասել է, թե Կոտայքի մարզում բնակչությունը պարզապես քցել է Սանամյանին եւ վերցնելով գումարը՝ ընտրել ուրիշի: Մեկնաբանությունների համար երեկ զանգահարեցինք նրան, սակայն մեր թերթի անունը լսելուն պես Սանամյանը մեկ նախադասություն ասաց. «Գնացե՛ք, Սասուն Միքայելյանին շնորհավորե՛ք», ու անջատեց հեռախոսը: Իհարկե, շնորհավորեցինք Միքայելյանին, բայց ինչ փոխվեց Սանամյանի կյանքում, անհայտ մնաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին