▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոշտ արձագանք Արցախից՝ ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ Տոյվոյի գրառմանը

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը արձագանքել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը։

Տոյվո Կլաարը վ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից հետո   «Թվիթեր»-ում գրել է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության և արդար խաղաղության հասնելու համար: Նա  Բաքվում է և, իր բառերով,  անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

«Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են»,-  գրել է Արտակ Բեգլարայնը Թվիթերում։

 Հիշեցնենք, որ  մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին