armtimes.com-ը գրում է. ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ կոռուպցիոները չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ: Այս մասին նախարարն ասաց ի պատասխան հարցին՝ կոռուպցիոները կարո՞ղ է պայքարել կոռուպցիայի դեմ: «Եթե դուք կոռուպցիոների մասին խոսում եք իրավապահ մարմինների կողմից հաստատված շրջանակներում եւ ասում եք, որ ովքեր են կոռուպցիոներները, եւ ձեր խոսքը ոչ թե ձեր հայտարարությունն է, այլ իրավապահ համակարգի գնահատականը, ապա՝ ոչ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում