«Համախառն ներքին արդյունքը մեկ տարվա մեջ 1 միլիարդ դոլարով պակասել է, նվազել է նաև արտահանումը, ներմուծումը նույնպես: ՀՀ պետական պարտքը 1 տարվա ընթացքում արագացված տեմպերով ավելացել է մեկ միլիարդ դոլարով: Շատ տխուր է ներդրումների քանակը: Մի քանի տարի առաջ Հայաստանի ներդրումները կազմում էին համախառն ներքին արդյունքի 41 տոկոսը, այսինքն, դու այդ ժամանակ գրավիչ երկիր էիր, իսկ հիմա վիճակը տխուրը է. իջել է ՝ հասնելով 20 տոկոսի: Շատ վախեցնող թիվ կա՝ կապված կապիտալի ապօրինի արտահանման հետ: Գումարները Հայաստանից ապօրինի դուրս են գալիս: Այսինքն, Հայաստանում ներդրում անելը ձեռնտու չէ: Կոռուպցիայի դեմ պայքարող հզոր տղերքն իրենց գումարը երկրից դուրս են հանում:
Դեռևս ոչ ոք բացատրություն չի տվել Հայաստանում աշխատող մարդկանց վարձատրության ընդհանուր գումարի հետ կապված: 30 տոկոսով պակասել է վարձատրության գումարը՝ 975 միլիոնից դառնալով 661 միլիոն դոլար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով տնտեսական վիճակից՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում