▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Корни» խմբի անդամ Ալեքսեյ Կոբանովի հայուհի կինը դարձել է «Дом-2» ռեալիթի շոուի մասնակիցը

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ ռուս հայտնի «Корни» խմբի անդամներից մեկը՝ Ալեքսեյ Կոբանովը, արդեն տևական ժամանակ է, ինչ ամուսնացած է հայուհու՝ Ռոզալիա Կոնոյանի հետ: Տեղեկացնենք, որ համացանցում տեղեկություններ են հայտնվել, ըստ որոնց՝ 22-ամյա Ռոզալիան դարձել է ռուսական «Дом-2» ռեալիթի շոուի մասնակիցներից մեկը: Ըստ համացանցային օգտատերերի՝ Ռոզան բաժանվել է ամուսնուց և գնացել է նախագծին մասնակցելու ոմն Ժենյայի համար:

Տեղեկացնենք սակայն, որ ըստ հավաստի աղբյուրների՝ Ռոզան այդ քայլին է գնացել ամուսնու հետ ունեցած հասարակ վեճի պատճառով: Բանն այն է, որ Ռոզան, կարդալով երկրպագուի մեկնաբանությունը՝ ուղղված Ալեքսեյին, պատմել է այդ մասին իր ընկերուհուն, ով էլ հենց խորհուրդ է տվել նրան մասնակցել «Дом-2» նախագծին: Սակայն մասնակցելով նախագծին և իր հասցեին լսելով բազմաթիվ քննադատություններ՝ Կոնոյանը պարզապես հեռացել է այնտեղից:

«Իհարկե, այս պահին մենք արդեն հաշտվել ենք: Ալեքսեյը շոկի մեջ է եղել, երբ տեղեկացել է իմ որոշման մասին: Ես ինքս էլ ուրախ չեմ այդ փաստի համար, սակայն հաղորդումն արդեն նկարահանված է: Մնում է միայն սպասել դրա հեռարձակմանը»,- լրագրողների հետ զրույցում պատմել է Ռոզալիա Կոնոյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին