▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորցնում ենք մեր հայրենակիցներին. Հայաստանը «թշնամու սրտով» հայաթափվում է

Հայաստանը օր օրի հայաթափվում է

Հայրենի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ մեր հայրենակիցներից շատերը նորից բռնել են արտագաղթի ճանապարհը: 
Այն, որ մեր հայրենակիցներից շատերը հանապազօրյա հաց վաստակելու համար գնացել են «խոպան» նույնիսկ խորհրդային տարիներին դա անվիճելի փաստ է, սակայն հիմա խնդիրը այլ է` եթե խորհրդային տարիներին և վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր հայրենակիցները գնում էին փող վաստակում հետո վերադառնում Հայրենի տուն, ապա հիմա նրանք գնում են ընտանիքների հետ միասին` անվերադարձ:

Այսինքն` մենք կորցնում ենք մեր հայրենակիցներին, Հայաստանը, «թշնամու սրտով», հայաթափվում է: Իհարկե,  սոցիալական իրավիճակը ևս ստիպում է մարդկանց բնակության վայր փոխել, հայրենիքից ստիպված զրկվել, արտագաղթել, բայց այստեղ պետք է նկատել, որ հեռացողների մի մասն ամենևին էլ հացի խնդիր լուծելու համար չէ, որ հեռանում է Հայաստանից: 

Պետք է նշել,  որ Հայաստանում սոցիալական ծանր վիճակին զուգահեռ գրեթե բացակայում է հավատը վաղվա օրվա նկատմամբ: Հայ ժողովուրդը, և հատկապես Հայաստանի հայերը շատ դժվարություններ են տեսել վերջին 25 տարիների ընթացքում` 1988թ., պատերազմ, երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ, սոցիալական ծանր վիճակ, սակայն ոչինչ չի ստիպել նրանց հեռանալ հայրենիքից, բռնել գաղթականի ճանապարհը, որովհետև նրանք հավատացել են վաղվա օրվան, նրանք հավատացել են վաղվա Հայաստանին:

Այսօր Հայաստանը լքում են թե հարուստ, թե չքավոր հենց այդ վաղվա օրվա հավատի բացակայության համար: Պաշտոնական տվյալներով տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ անվերադարձ լքում են իրենց Հայրենի օջախները և բնակություն հաստատում աշխարհի տարբեր ծայրերում։

Հ.Գ. Հայասատանը ուժեղ է և կարող է ուժեղանալ միայն ուժեղ և հավատքով լեցուն հայերի շնորհիվ, այլապես մենք կկորցնենք մեր հայրենիքը: Սա պետք է հասկանա ցանկացած պաշտոնյա և ջանք ու եռանդ չխնայի, որ մեր հայրենակիցները իրենց ու իրենց երեխաների ապագան այլ երկրներում չփնտրեն։

Իրական Հայաստան

Կարդացեք նաև` Միայն կես տարվա ընթացքում արտագաղթել է 112 հազար 814 ՀՀ քաղաքացի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին