Համացանցում տարածվել են հուլիսի 17-ին՝ Դոնեցկի մարզում կործանված Malaysia Airlines ավիաընկերության օդանավում նկարահանված կադրեր: Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ տեսանյութի հեղինակն ուղևորներից մեկն է՝ Ալի Սալիմը:
Հիշեցնենք՝ կործանված ինքնաթիռում եղել է 298 մարդ (15-ը՝ անձնակազմի անդամ), որոնք շուրջ 9 երկրների քաղաքացիներ են եղել: Օդանավում եղել է շուրջ 80 երեխա: