▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնստանտին Օրբելյանը վերականգնվեց թատրոնի տնօրենի պաշտոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն այսօրվանից կրկին զբաղեցնում է թատրոնի տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Օրբելյանը շահել էր դատը, որից հետո նախարարությունը դիմել էր Վերաքննիչ դատարան, սակայն մերժվել էր։

Կոնստանտին Օրբելյանն այսօր  նշել է, որ իրեն տնօրենի պաշտոնից զրկելը, ցավոք անդրադարձել է  նաև թատրոնի գործունեության վրա։ Քանի որ, որպես տնօրեն ինքը ստորագրությունից զրկված էր, այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել անցած տարվա ապրիլից, ստիպված եղան չեղարկել։ Հովանավորները խզել են պայմանագրերը, չեն իրագործվել նաև հյուրախաղերը՝ Կատար, Բահրեյն և Դուբայ։

Վաղը պարոն Օրբելյանը հանդիպելու է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ, և արդեն պարզ կլինեն անելիքներն, ու կճշտվեն նախագծերը։

Առաջարկում ենք դիտել մեր արխիվից՝ Կոնստանտին Օրբելյանի «Կտոր Մը Հայաստանը»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին